Ռուսաստանի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Կիևում և Կիևի մարզում խոցվել են «Ուկրտելեկոմ» և «ԴրիմԼայն» ընկերությունների տվյալների մշակման կենտրոնները։ Խոցվել են նաև վառելիքային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք օգտագործվում են ուկրաինական ԶՈւ շահերի համար։
Օդեսայում խոցվել է «Նովայա Պոչտա» ընկերության լոգիստիկ կենտրոնը, որտեղ, ըստ ՌԴ ՊՆ-ի, պահվում էին ռազմական բեռներ։
Չեռնոմորսկի նավահանգստում խոցվել է չորաբեռնատար նավ՝ ռազմական գույքով և Ուկրաինայի ԶՈւ համար նախատեսված երկակի նշանակության բեռով։
Իզմայիլի նավահանգստում հարված է հասցվել «Դունայսուդոսերվիս» նավաշինական գործարանի ենթակառուցվածքին, որը զբաղվում է պարեկային նավակների տեխնիկական սպասարկմամբ և վերազինմամբ։






































