Skip to main content

«Մեկ in Մեկ». հայկական կինոդարանը համալրվել է նոր արկածային կինոկատակերգությամբ. (լուսանկարներ)

Հայկական կինոշուկան համալրվել է սպասված նոր նախագծով․ «Sharm Pictures»-ը և «Mitoyan Production»-ը հանդիսատեսի դատին են հանձնել «Մեկ in Մեկ» աննման կինոկատակերգությունը։

Ֆիլմի պաշտոնական պրեմիերան կայացել է «Կինոմոսկվա» կինոթատրոնում՝ մեկտեղելով մշակույթի, շոու-բիզնեսի ներկայացուցիչներին և կինոսերներին։ Ստեղծագործական թիմն ու դերասանական կազմը ներկայացրել են նախագծի հետնաբեմը, նկարահանման ընթացքի բարդություններն ու սպասելիքները։

Ֆինանսական խնդիրներ, նմանակում և անսպասելի շրջադարձեր

Ֆիլմի սյուժեի կենտրոնում ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնած երեք ընկերներն են՝ պրոդյուսեր Լևոնը, դիմահարդար Գոհարը և դերասան Արամը։ Վերջինս ունի արտասովոր տաղանդ․ նա զարմանալի ճշգրտությամբ կարողանում է նմանակել հայտնի երգիչ Արկադի Դումիկյանին։

Դժվար իրավիճակից դուրս գալու համար ընկերները որոշում են օգտագործել այդ տաղանդը, ստեղծել երգչի կրկնօրինակը և դրա միջոցով գումար վաստակել։ Սակայն իրադարձությունները զարգանում են ամենաանսպասելի սցենարով․ ստեղծված կերպարն սկսում է ապրել իր սեփական կյանքով, իսկ իրական Արկադի Դումիկյանը սկզբնական շրջանում անգամ տեղյակ չի լինում, թե ինչ է կատարվում իր անվան շուրջ։

Թեթև, հումորային ու դինամիկ ոճով նկարահանված այս կինոնկարն առաջին հերթին պատմություն է անշահախնդիր ընկերության, հավատարմության և փորձությունների պահին միմյանց օգնության հասնելու մասին։ Ֆիլմի հեղինակները խոստանում են, որ վտանգավոր արկածներն ու անսպասելի շրջադարձերը հանդիսատեսին լարվածության և հետաքրքրության մեջ պահելու ամբողջ ընթացքում։

Արկադի Դումիկյանի և Գոհար Ավետիսյանի դերասանական դեբյուտը

«Մեկ in Մեկ» ֆիլմն աչքի է ընկնում նաև ուշագրավ դեբյուտներով։ Առաջին անգամ մեծ էկրանին գլխավոր դերով հանդես է եկել երգիչ Արկադի Դումիկյանը։

«Այս ձևաչափով մեծ էկրանին առաջին անգամ էի: Նախկինում էլ մեկ ֆիլմում նկարահանվել եմ, բայց սա լրիվ նոր փորձ էր»,– նշել է երգիչը՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել տաղանդավոր հայ դերասանների, մասնավորապես՝ Գոհար Ավետիսյանի հետ։

Ֆիլմում որպես դերասանուհի իր առաջին քայլերն է արել նաև հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը։ Նա խոստովանել է, որ մեծ կինոյում նկարահանվելն իր մանկության երազանքն է եղել․
«Նկարահանումները բավականին երկար ու հագեցած էին, բայց ես շատ սիրեցի ողջ ընթացքն ու անչափ ուրախ եմ, որ համաձայնեցի մասնակցել այս նախագծին»։
Ֆիլմում ընդգրկված է հայկական կինոյի և հումորի ոլորտի ճանաչված դերասանական կազմ․ Մկրտիչ Արզումանյան, Զիրոյան, Ռոբերտ Մարտիրոսյան, Թամարա Պետրոսյան, Մարինկա Խաչատրյան, Անժելա Սարգսյան, Սոնա Շահգելդյան և այլք։

Կինոթատրոն գնալու մշակույթն ու ստեղծագործական թիմը

Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի խոսքով՝ «Մեկ in Մեկ»-ի նպատակը պարզապես հերթական ֆիլմը նկարահանելը չէ։ Կարևորագույն առաքելությունը հանդիսատեսին դրական հույզեր փոխանցելն ու մեր երկրում կինոթատրոն գնալու մշակույթն էլ ավելի զարգացնելն է։

Ֆիլմի ստեղծագործական կազմը․

• Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան
• Պրոդյուսեր՝ Արման Միտոյան
• Բեմադրող ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան
• Սցենարի հեղինակներ՝ Աոտ Աբրահամյան, Ռուբեն Ջաղինյան, Դավիթ Բաբախանյան
• Բեմադրող օպերատոր՝ Արթուր Ղարայան
• Բեմադրող նկարիչ՝ Հրաչ Քեշիշյան
• Երաժշտությունը՝ Արման Պարսամյանի
• Մոնտաժի ռեժիսոր՝ Արսեն Սարիբեկյան

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930