Skip to main content

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման փուլի անդրանիկ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունեց Լատվիայի ընտրանուն:

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 10 րոպեներին երկու հավաքականներն էլ փոխանակվում էին գրոհներով` փորձելով գտնել միմյանց խոցելի օղակները: Լատվիան հիմնականում գործում էր պաշտպանությունից: Հանդիպման 31-րդ րոպեին` անկյունայինի խաղարկումից հետո, գլխի շեշտակի հարվածով խաղի հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը: Մինչ խաղակեսի ավարտը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մի քանի լավ հնարավորություն ուներ կրկնապատկելու հաշվի տարբերությունը:

Երկրորդ կեսի մեկնարկին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը գործում էր «առաջին համարով» ու հիմնականում տիրում էր գնդակին: Եվ հանդիպման 75-րդ րոպեին արագ կողմնորոշվեց ու իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Արթուր Ղարիբյանը:Հայաստան-Լատվիա` 2:0:

Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին` սեպտեմբերի 28-ին կրկին Երևանում կհյուրընկալի արդեն Չեռնոգորիային: Այդ հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930