Skip to main content

Քննարկվել են պետական պարտքի կառավարման ոլորտի զարգացումները և մակրոտնտեսական կանխատեսումները

ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը հերթական հանդիպումն են ունեցել ֆինանսական շուկայի մասնակիցների՝ բանկերի, կենսաթոշակային ֆոնդերի, ինչպես նաև ներդրումային և ապահովագրական ընկերությունների ու այլ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Մարինե Մելիքյանը մասնակիցներին է ներկայացրել պետական պարտքի կառավարման ոլորտի ընթացիկ զարգացումները, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում Կառավարության պարտքի կառավարման նպատակադրումները և դրանց ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Արշալույս Հարությունյանը ներկայացրել է ընթացիկ մակրոտնտեսական զարգացումները և կանխատեսումները: Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի և բաց քննարկման ձևաչափով:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930