Skip to main content

Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Բոտսվանայի Հանրապետության կողմից։ Այս մասին Թամամյանը հայտնել է սոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով Բոտսվանայի նախագահ Դումա Գիդեոն Բոկոյին և երկրի կառավարությանը՝ վստահության համար։

Թամամյանը նշել է, որ իր տեսլականն է ունենալ ավելի ուժեղ, արագ և արդյունավետ գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, որը սերտորեն կհամագործակցի անդամ պետությունների հետ՝ ապահովելով առողջապահական առաջընթացի հասանելիությունը յուրաքանչյուր մարդու համար։

Նա առաջիկա ամիսներին նախատեսում է հանդիպել և քննարկումներ անցկացնել աշխարհի տարբեր տարածաշրջանների անդամ պետությունների ներկայացուցիչների հետ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031