Skip to main content

Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 13։40-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, Բաղանիս գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 44-ամյա Հովհաննես Դ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և 3 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930