Skip to main content

Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան

Լոռու մարզի Թումանյան համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը, և ցուցակի առաջին համար Սուրեն Թումանյանը վերընտրվում է համայնքի ղեկավարի պաշտոնում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ժամը 20:00-ին ավարտվել էր ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը։

Մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ ըստ համայնքների հետևյալն էին՝

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-57.06%
Լոռու մարզի Թումանյան համայնք-59.96%
Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-35.29%
Կոտայքի մարզի Արզնի համայնք-45.20%:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930