Skip to main content

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային Սև ծովում անվտանգության ապահովման առաջարկներ է ներկայացրել

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային է ներկայացրել Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման վերաբերյալ իր առաջարկները, սակայն Անկարան այս փուլում չի նախատեսում հանրայնացնել դրանց բովանդակությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վերջերս հաստատել էր, որ Թուրքիան իսկապես ներկայացրել է Սև ծովում անվտանգության ապահովման իր առաջարկները։

«Սև ծովում նավագնացության անվտանգության վերաբերյալ Թուրքիայի առաջարկները կողմերին փոխանցվել են ուղղակիորեն։ Այս փուլում չենք նախատեսում հրապարակել դրանց բովանդակությունը, քանի որ կարծում ենք, որ դիվանագիտական նախաձեռնությունները նախևառաջ պետք է քննարկվեն շահագրգիռ կողմերի հետ։ Անկարան կշարունակի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումները՝ ձգտելով պայմաններ ստեղծել առևտրային նավագնացության անվտանգությունն ապահովելու և Սև ծովում հետագա էսկալացիան կանխելու համար»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ թուրքական կողմն անհրաժեշտ է համարում շարունակել քաղաքացիական և առևտրային նավագնացության համար ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ տարվող դիվանագիտական աշխատանքը։

Վերջին շրջանում հաճախակիացել են նաև ծովային քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ նավերի դեմ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները։ Հուլիսին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Սև ծովում հարվածել էին թուրքական «MV Reyhan Sarı» բեռնանավին, ինչի հետևանքով զոհվել էր մեկ նավաստի, ևս երեքը՝ վիրավորվել։ Բացի այդ, Ուկրաինայի ԶՈՒ-ի ԱԹՍ-ների թիրախում էր հայտնվել նաև թուրքական դրոշով ընթացող «MV Güllük» բեռնանավը (Նովորոսիյսկի նավահանգստի ափամերձ գոտում)։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930