ԱՄՆ-ի և Իրանի երկխոսության մեջ որոշակի առաջընթաց կա: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Տիրմիզին ՏԱՍՍ-ին:
«Այո, որոշակի առաջընթաց կա, չէ՞ որ դիվանագիտությունն հենց դրա համար էլ անհրաժեշտ է։ Մենք միշտ բաց ենք պահում հաղորդակցության ուղիները բոլոր կողմերի միջև, այդ իսկ պատճառով Պակիստանը հանդիսանում է հավատարիմ միջնորդ երկու երկրների միջև՝ հանուն Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության նպատակների», — ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն նոր շփումներ են ունեցել միջնորդների միջոցով։






































