Skip to main content

ԱՄՆ-ում պարգև են խոստացել ձնե մարդու գոյության ապացույցների համար

Hard Mountain Dew ըմպելիքների արտադրող ընկերությունը մրցույթ է հայտարարել՝ ձնե մարդու գոյության ապացույցների համար 1 միլիոն դոլար պարգևով։ Այս մասին գրում է Unexplained Mysteries-ը։

Հրապարակման համաձայն՝ մասնակիցները պետք է ընկերության կայքում ներկայացնեն ապացույցների յոթ տեսակներից առնվազն չորսը։ Դրանց թվում են ոտնաթաթերի և ձեռքերի հետքեր, ջերմային պատկերներ, մազի նմուշներ, ձայնագրություններ և շրջակա միջավայրի հետքեր։

Աշխատանքները կգնահատի ձնե մարդու հետազոտող Բրայս Ջոնսոնը։

Պարբերականը նշում է, որ մրցույթը, ըստ ամենայնի, հումորային բնույթ ունի։ Հետևաբար հաղթողը, հավանաբար, կլինի ոչ թե նա, ով կներկայացնի իրական ապացույցներ, այլ այն մասնակիցը, որի աշխատանքն առավել հետաքրքիր կլինի։

Ավելի վաղ New York Post-ը գրել էր, որ Օհայո նահանգի հյուսիս-արևելքում մի քանի օրվա ընթացքում ձնե մարդու հնարավոր հայտնվելու մասին յոթ հաղորդում է գրանցվել։ Ականատեսները նկարագրել էին մինչև երեք մետր հասակով, խոշոր, մազածածկ արարածի։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930