Skip to main content

Ռուսական ուժերը հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել են Կիևին և Կիևի մարզին. կան զոհեր. տեսանյութ

Ռուսական ուժերը սեպտեմբերի 30-ի գիշերը հրթիռներով և անօդաչուներով հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ հայտնի է 2 զոհի մասին:

Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի հաղորդմամբ՝ Վիշգորոդում ավերված առանձնատան փլատակներից երեխայի մարմին է դուրս բերվել։

Հիշյալ շրջանում մի քանի առանձնատուն է վնասվել ու ավերվել, հրդեհներ են բռնկվել բնակելի տանն ու ավտոտնակներում։

Գիշերը ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են նաև մայրաքաղաքին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ քաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել բնակելի թաղամասում, խանութում և պահեստում։ Երկու մարդ է տուժել, նրանցից մեկը հոսպիտալացվել է։

Կիևն ու հարակից շրջանները վերջին օրերին պարբերաբար ռուսական հարվածների են ենթարկվում։ Սեպտեմբերի 28-ին Կիևում երկու մարդ էր զոհվել, 26-ը՝ վիրավորվել։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031