Skip to main content

Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպից

Flydubai-ի օդաչուները թռիչքի ընթացքում կռվել են միմյանց հետ․ մեկը Ռուսաստանից էր, մյուսը՝ Ուկրաինայից։ Այսպես են պնդում իսրայելական լրատվամիջոցները։

Թռիչքի ուղևորուհի Միրիամը պատմել է, որ ինքնաթիռում օդաչուների խցիկից ճիչեր են լսվել։ Երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել, իսկ օդաչուներից մեկը, ենթադրաբար, վիրավորվել է դանակով հարվածից։

Իսրայելցի ուղևորները, անձնակազմի հետ միասին, վնասազերծել են հարձակվողին։ Դրանից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել։

Սակայն Flydubai-ն հայտարարել է, որ ուղևորների անվտանգությանը վտանգ չի սպառնացել։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը՝ կտրուկ ուղղելով այն դեպի ներքև։ Սակայն նրա գործընկերը փորձել է կանգնեցնել նրան և վիրավորվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել և շրջվել Սաուդյան Արաբիայի վրայով

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031