Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին Բաքվում տարածաշրջանային համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օդնական Հիքմեթ Հաջիևը:
Հաջիևն ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում փաստացի խաղաղություն և անվտանգություն է տիրում և դրանց պահպանումը կարևոր է Հարավային Կովկասը ավելի լայն տարածաշրջանային բացասական ազդեցություններից պաշտպանելու համար:
«Լավ նորությունն այն է, որ Կովկասում խաղաղություն և անվտանգություն է: Եթե Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունն ապահովված չլիներ, հավանաբար, մեր տարածաշրջանում մենք կբախվեինք լիովին այլ իրավիճակների և իրողությունների»,- նշել է Հաջիևը:
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ բազմամյա հակամարտության կարգավորումից հետո Ադրբեջանը առաջնահերություն է համարում գործնականում խաղաղության հասնելն ու այն ամրապնդելը:



































