Skip to main content

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

Վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերն արդեն հրապարակվել են roadpolice.am հարթակում։ Դրանք հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։

Հարցաշարերը բաժանված են երկու հիմնական խմբի՝ A, B, C և D, T։

A, B, C կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1050 հարց, որոնցից 11-ը նոր են։ Այն նախատեսված է մոպեդներ, մոտոցիկլներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ, ինչպես նաև թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝ առանց կցորդի, վարելու իրավունք ստանալու համար։

D, T կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1380 հարց, որոնցից 437-ը նոր են։ Այն նախատեսված է ավտոբուսներ և տրոլեյբուսներ վարելու իրավունք ստանալու համար։

Նոր հարցերը թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր անց։

Հարցաշարերում բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։ Դրանք մշակելիս հաշվի են առնվել քաղաքացիների դիտարկումներն ու առաջարկությունները, այդ թվում՝ թարգմանություններում նախկինում արձանագրված սխալների վերաբերյալ արձագանքները։ Կատարվել են համապատասխան շտկումներ, վերացվել են նաև իմաստային բնույթի խնդիրները։

Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ նախկինում գործող միասնական հարցաշարը տարբերակվել է ըստ տրանսպորտային միջոցների կարգերի խմբերի։

Նոր մոտեցումը հնարավորություն է տալիս առավել հասցեական գնահատել դիմորդների տեսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են համապատասխան տրանսպորտային միջոցն անվտանգ և օրինական վարելու համար։

Լրահոս

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանը տեսնում է որպես ԵԱՏՄ անդամ և ակնկալում է, որ երկիրը կշարունակի համագործակցությունը միության շրջանակում։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ավելի քան 10 տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է, իսկ 2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 12,4 մլրդ դոլարի։ «Մենք շատ ենք հույս ունենում, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ»,- ասել է նա։

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

- Այս թեմայով -