Skip to main content

Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջ բժշկական օգնության և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի հարցերը՝ ՄԻՊ-ի ուշադրության ներքո

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Տեղում ուսումնասիրվել են Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։

Անի Ավետիսյանի, նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվելու են ըստ իրավասության։

Պաշտպանը կարևորում է դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բազմակողմանի, օբյեկտիվ և պատշաճ քննության իրականացումը։ Նշված դեպքով իրականացվում է ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման մշտադիտակում։

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում բոլոր գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների չափանիշների պահպանումը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031