Skip to main content

Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն

Այսօր առավոտյան Երևանի Տերյան փողոցում վթարվել է 400 մմ տրամագծով թուջե խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

«Վթարի մասին ահազանգը ստանալուց անմիջապես հետո «Վեոլիա Ջուր» ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասի մասնագետները մեկնել են վթարի վայր:
Այս պահին ընթանում են վթարի վերացման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031