Վարչապետի հրաժարականին հասնելու համար պայքարի ելած Բագրատ սրբազանն Ազգային ժողովում հանդիպում է խորհրդարանի ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։
Իշխանության հետ հանդիպում նախատեսված չէ, բայց, ինչպես սրբազանն ասաց, ինքն այս շենքում է և իր հասցեին լուտանքներ թափողները կարող են հիմա իրեն տեսնել։
Սեպտեմբերի 12-ին հաղորդվեց, որ Բագրատ Գալստանյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռովերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպումներից մանրամասներ չհաղորդվեցին։ Միայն նշվեց, որ դրանք սեպտեմբերի 22-ին Երևանի կայանալիք հավաքին ընդառաջ էին։
Այսօր «Ազատության» հարցին, թե ի՞նչ է քննարկել երկու նախագահների հետ և արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ասել են, որ աջակգելու են իրեն, սրբազանը պատասխանեց․ — «Աջակցության և չաջակցության հարց չկա, ես ասել եմ, եթե մենակ էլ լինեմ, էս պայքարը կշարունակեք: Քանի որ համդիպումը փակ էր, ես իրավասու չեմ մանրամասներն ասել: Խնդիրն աջակցել, չաջակցելը չէ, խնդիրն՝ իմ պարտքն է բոլորին մերկայացնել, թե մենք ուր ենք գնում»:
Բագրատ սրբազանի ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվեցին հունիսին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով:
Սրբազանն առայժմ շարժման հետագա ծրագրերի մասին շատ բան չի ասում։
Նա այսօր էլ հրաժարվեց մանրամասնել, թե ինչպես են պատրաստվում շարունակել պայքարն աշնանը: «Ծրագիրը մեկն է՝ չարիքի հեռացում», — միայն նշեց Գալստանյանը: