Նվազագույնը երեք օրվա ընթացքում մարդը պետք է ստանա պատասխան քաղաքապետարանից՝ անկախ նրանից, թե պատասխանը, օրինակ, նրա մասին է, որ գործը անելու ենք երեք ամիս հետո կամ մյուս տարի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Աղբահանության դեպքում մարդը հենց հաջորդ օրը պետք է պատասխան ստանա, որ ավարտին է հասցված: Նաեւ օրինակելի ձեւերի մշակում պետք է իրականացվեր»,-ասաց նա:
Ավինյանին արձագանքեցին, որ ամի քանի քննարկումից հետո այդ օրինակելի ձեւերը կդրվեն շրջանառության մեջ, որ պատասխանները լինեն ստանդարտ, միանման:
Նշվեց նաեւ, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակով անցած կիսամյակում ստացվել է 15016 հայտ, որից 5447-ը անմիջապես հարթակի, 9569-ը 1-05 հեռախոսահամարի միջոցով է փոխանցվել: Չկատարված հանձնարարականների թիվն այս պահին 109-ն է, որից 57-ն ավարտական փուլում է: