Ես ուզում եմ հասկանալ՝ մեր ընդդիմությունը կամ կոնկրետ անձը գլուխ բառից վատ զգա՞ց, թե՞ տղա բառից. թեժ կրքեր՝ ԱԺ-ում. (տեսանյութ)

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցի ժամանակ իրարանցում առաջացավ:

Վերջինս հայտարարեց․ «Ադրբեջանը օկուպացրել է 300 քառ․ կմ տարածք, հետ չի կանգնել այդ տարածքից, Ադրբեջանը միակողմանի զիջումներ է պատրաստվում կորզել Հայաստանից, ամբողջ պաշտպանական գիծը պատրաստվում է վերցնել իր վերահսկողության տակ, գալ գյուղի մատույցները։ Սա չի երաշխավորում այն, որ դրանից հետո պատերազմ չի լինելու, սրա տրամաբանությունն եմ ուզում հասկանալ»։

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց․ «Պարոն Դանիելյան, երբ Ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես․․.»։

Այս արտահայտությունից հետո ԱԺ-ում իրարանցում առաջացավ, պատգամավորները սկսեցին միմյանց հասցեին վիրավորանքներ հնչեցնել, վարչապետն էլ շարունակեց․ «Ես ուզում եմ հասկանալ՝ մեր ընդդիմությունը կամ կոնկրետ անձը գլուխ բառից վատ զգա՞ց, թե՞ տղա բառից, եթե գլխի տղան չի, թող հայտարարի, որ գլխի տղան չի, ի՞նչ է պրոբլեմը»։

Վարչապետի խոսքով՝ նախորդ անգամ էլ «գլխի փոքրիկ տղային» խորհուրդ է տվել, ասել՝ իրեն պահի պատշաճ, հակառակ դեպքում՝ «գիտեն, թե ինչ է լինելու»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30