Թյուր ընկալում է, որ յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար 1մլն դրամ տուրք ենք սահմանում․ պատգամավոր

Թյուր ընկալում է, որ յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար 1մլն դրամ տուրք ենք սահմանում:
Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ խոսելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթից», որով որոշակի փոփոխություններ են սահմանվում տաքսի ծառայությունների, մասնավորապես առցանց տաքսիների համար:

Իշխանական պատգամավորի պնդամաբ՝ նման բան չկա: Նա բացատրեց, որ 1 միլին դրամ տուրք սահմանվում է միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ:

«Իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենը իր ամեն պատվերից 2-3%-ի չափով տուրք է վճարելու, որը ավտոմատ գանձվելու է:

Այսինքն՝ այդ 1մլն դրամ տուրքը մեր տաքսի վարող քաղաքացիներին չի վերաբերում: Նման խոսակցություններն իրականության հետ կապ չունեն»,- ներկայացրեց Թունյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031