Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների  ուղղությամբ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Միաժամանակ, վարձուաշխատողին աշխատանքի ընդունելիս հարկվճարողըպարտավորէ ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2025 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով արձանագրվել են․

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 625 դեպք և 260.6 մլն դրամի չափով տուգանք։

Արձանագրված խախտումներից 20 դեպքով 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 77 մլն դրամի չափով: ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների

Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 84 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 60 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը կցվում է (ՉԱ ցանկ-1)։

Երեք և ավելիվարձու աշխատողների չձևակերպման 25 դեպքով 25 հարկ վճարողտուգանվել է 42.5 մլնդրամով: Խախտում թույլտված  հարկ վճարողներիանվանական ցանկը` ըստգործունեության ոլորտների,

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 37 հարկ վճարողի մոտ: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 13.2 մլն դրամի չափով տուգանք: Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով,

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնումէ, որ խախտումներթույլ տված հարկվճարողների ցանկերում հաշվիչեն առնվել ստուգմանակտերի վարչական կամդատական կարգով հնարավորվիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորումէ հարկ վճարողներինդրսևորել հարկային կարգապահությունև հետևել օրենքիպահանջներին՝ նպաստելովկայուն և վստահելիբիզնես միջավայրի ապահովմանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031