Skip to main content

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան

Հայհիդրոմետի կանխատեսումներով հուլիսի 27-ին՝ ցերեկային ժամերին, ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 2-4 աստիճանով հուլիսի 26-ի համեմատ եւ առաջիկա շաբաթվա ընթացքում այն էապես չի փոխվի։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ ամենատաք գոտին շարունակելու է մնալ Արարատյան դաշտը եւ Երեւանը, որտեղ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կլինի 35-37 աստիճանի սահմաններում։ Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31