Skip to main content

Թրամփը սեպտեմբերին կայցելի Պակիստան․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին կայցելի Պակիստան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական հեռուստաալիքներին։

«Թրամփը, ինչպես սպասվում է, սեպտեմբերին կայցելի Պակիստան, հայտնել են երկու տեղական հեռուստաալիքներ՝ հղում անելով աղբյուրներին», — ասվում է հրապարակման մեջ։

Նախկինում Պակիստանի կառավարությունը Դոնալդ Թրամփին առաջադրել էր որպես 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու։ Պակիստանյան իշխանությունները պարզաբանել են, որ այս որոշումն ընդունվել է որպես գնահատանք Սպիտակ տանը ղեկավարի դիվանագիտական միջամտությանը և վերջին հնդկապակիստանյան կոնֆլիկտի ժամանակ նրա «հիմնարար առաջնորդությանը»։ Տեղում ընդգծել են, որ Թրամփը «ցուցաբերել է մեծ ռազմավարական հեռատեսություն և բացառիկ պետական իմաստություն», ինչը հանգեցրել է Նյու Դելիի և Իսլամաբադի միջև լարվածության թուլացմանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31