Skip to main content

Եթե Փաշինյանը գոնե մի փոքր մտածում է հայ ժողովրդի մասին, պետք է հենց հիմա հեռանա. Ռուսաստանի հայերի միության նախագահ

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից կամ չմասնակցի հաջորդ ընտրություններին, ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։

«Այս մարդը չի կարող վարչապետ լինել։ Եթե նա մի փոքր մտածում է հայ ժողովրդի մասին, պետք է հենց հիմա ասի. «Գիտե՞ք ինչ, եթե այդպես է, ես հեռանում եմ»։ Սա միակ բանն է, որ ճիշտ կլինի նրա համար», — կարծում է Ռուսաստանի հայերի միության ղեկավարը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանը չի կատարել ընտրողներին տված իր խոստումները։

«Արել է այնքան, որքան կարող էր, լավ, թե վատ, բայց սեղմեք «կանգ առ» կոճակը, վե՛րջ, ասեք ժողովրդին. «Ես չկարողացա անել այն, ինչ խոստացել էի ձեզ, ստացվեց ճիշտ հակառակը, դրանից ելնելով՝ ես ուզում եմ հեռանալ»։ Կամ հիմա հեռանա կամ ընդհանրապես չմասնակցի ընտրություններին։ Թող ուրիշները մասնակցեն», — նշել է Աբրահամյանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31