Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Միաժամանակ, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Լիբանանի դիրքորոշումները՝ միջազգային հարթակների շրջանակում Հայաստանին առնչվող տարբեր հարցերի շուրջ:

Մայա Դաղերը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը՝ փոխգործակցության ու ակտիվ երկխոսության համար: Դեսպանը վստահություն է հայտնել, որ երկու բարեկամ երկրներն ու ժողովուրդները կշարունակեն պատմական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը միտված քայլերը:

Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031