Իսլանդիայում հրաբխի ժայթքումը ստիպել է տարհանել զբոսաշրջիկներին և տեղացիներին

Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում կրկին հրաբուխ է ժայթքել այսօր վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 4-ին: Հրաբխի խառնարանից դուրս է թափվում տաք լավա, և ծխի ամպեր են բարձրանում երկինք: Սա իններորդ ժայթքումն է այս տարածքում 2023 թվականի վերջից ի վեր, գրում է Bild-ը:

Վտանգի պատճառով տարհանվել են Գրինդավիկի ափամերձ քաղաքի բնակիչները, ինչպես նաև զբոսաշրջիկներ՝ հայտնի «Կապույտ ծովածոց» ջերմային հանգստավայրից։  Գրինդավիկի մոտ 4000 բնակիչների մեծ մասն արդեն լքել էր իրենց տները նախորդ ժայթքումներից հետո, իսկ պետությունը աստիճանաբար գնում է նրանց սեփականությունը։

Իսլանդիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ տարածքում վերջին ակտիվությունը գրանցվել է այս տարվա ապրիլին։ Մինչև 2021 թվականը Ռեյկյանեշում ժայթքում չէր եղել գրեթե 800 տարի, սակայն այժմ այնտեղ սկսվել է հրաբխային ակտիվության նոր փուլ։

Մինչ այժմ իրավիճակը չի ազդել միջազգային չվերթների վրա: Իշխանությունները շեշտում են, որ 2010 թվականի իրադարձությունների կրկնություն, երբ Էյաֆյատլայոկյուդլ հրաբխի ժայթքումը կաթվածահար արեց օդային երթևեկությունը ամբողջ Եվրոպայում, չի սպասվում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031