Երևանում 22 կոյուղատար համակարգեր կվերակառուցվեն. այդ նպատակով 575,5 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում 575.5 մլն դրամ հատկացրեց Երևանում 22 կոյուղատար համակարգ վերակառուցելու նպատակով։

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Երևանի կոյուղատար համակարգերի խնդրահարույց հատվածների կառուցման և վերակառուցման անհրաժեշտությամբ։ Այդ նպատակով առաջնահերթություն է տրվել 22 օբյեկտի՝ հաշվի առնելով մաշվածությունը, քաղաքացիների դիմում–բողոքները և սոցիալական ցանցերում բազմաթիվ բողոքների առկայությունը։

Կոյուղատարների վերակառուցման համար որոշման նախագծով պահանջվող գումարը կկազմի 575 մլն 583 հազար դրամ, որը կվերաբաշխվի ՀՀ 2025 թ. պետական բյուջեի «Ջրամատակարարաման և ջրահեռացման բարելավում» ծրագրի «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգում» միջոցառման մասով հատկացված չբաշխված գումարից։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031