Այս պահին Սերժ Սարգսյանը ևս հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դեռևս տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ առավոտյան Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե։ Դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։






































