Skip to main content

Դատական իշխանության անկախությունն ամրապնդելու փոխարեն առաջարկվում է դրա կառավարման ամբողջական քաղաքականացում. Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.

«Արդարադատության նախարարի հարցազրույցից պարզ դարձավ, թե ինչ է իշխանությունը նախատեսում անել նոր Սահմանադրությամբ։

1. Դադարեցվելու են բոլոր դատավորների լիազորությունները, որից հետո սկսվելու է դատական համակարգի նոր ձևավորում՝ արդեն «սիրելիների» վերանշանակումներով։

Նպատակը, կարծում եմ, ակնհայտ է՝ հնարավորինս արագ ազատվել այն դատավորներից, որոնք դեռ ունակ են օբյեկտիվ և անկախ որոշումներ կայացնել։

2. Բարձրագույն դատական խորհրդի ամբողջ կազմն ընտրելու է քաղաքական իշխանությունը։

Գործող Սահմանադրությամբ քաղաքական իշխանությունը ձևավորում է ԲԴԽ-ի միայն կեսը, իսկ մյուս կեսն ընտրում են դատավորները։ Նոր մոտեցմամբ նախատեսվում է վերացնել նաև այդ վերջին հակակշիռը։

Այսինքն՝ դատական իշխանության անկախությունն ամրապնդելու փոխարեն առաջարկվում է դրա կառավարման ամբողջական քաղաքականացում։

3. Սահմանադրության հանրաքվեն նշանակվելու է ամեն գնով։

Ինչ էլ լինի՝ իրենք դա անելու են։ Այս հարցում փորձ արդեն ունեն․ մեկ անգամ Սահմանադրությունն արդեն փոփոխել են հակասահմանադրական եղանակով։

Կկարողանա՞ իշխանությունն այս ամենն անել։ Պատասխանը, ցավոք, միանշանակ է՝ այո՛, կկարողանա։

Իսկ ինչո՞ւ կկարողանա։ Որովհետև մանդատները վերցրած մեր խորհրդարանական ընդդիմությունը չափազանց հարուստ է»։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31