Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Եվրահանձնաժողովի դիրքորոշումը, ըստ որի Թբիլիսիին կոչ է անում վերանայել իր քաղաքականությունը ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի հնարավոր չեղարկման համատեքստում, հաղորդում է Էկո Կավկազան։
Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին «չի վախենում» Եվրամիության վերջնագրերից։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին չի չեղարկի այն օրենքները, որոնք խոչընդոտում են երկրում հեղափոխություններին։ Այդ մասին պահանջում է Եվրահանձնաժողովը՝ սպառնալով կասեցնել ԵՄ-ի հետ Թբիլիսիի առանց վիզայի ռեժիմը
Կոբախիձեի խոսքերով՝ Բրյուսելը չպետք է գործի «խորհրդային Մոսկվայի» ոգով, յուրաքանչյուր պահանջ պետք է հիմնավորված լինի, կարևոր է խուսափել «դատարկ վերջնագրերից»։
Վարչապետը շեշտել է, որ երկրի համար կարևոր են այն օրենքները, որոնք պաշտպանում են ընտանեկան արժեքները, ինչպես նաև հնարավորություն են տալիս վերահսկել այն կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք գործում են օտարերկրյա պետությունների շահերով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է նաև բանտարկյալների վերաբերյալ հնչեցված պահանջները։ Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր գործով քրեական հետապնդումը հիմնավորված է և ապացուցված կատարված հանցագործությունների փաստերով։ «Խնդրում եմ, թող իրավական փաստարկներ բերեն, եթե այդ գործերի վերաբերյալ որևէ իրավական հարց ունենան։ Իհարկե, նման հարցեր չկան։ Հետևաբար, մենք գործ ունենք դատարկ քաղաքական վերջնագրերի հետ, ինչը շատ տխուր է»,- հայտարարել է Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը նամակ է հղել Վրաստանի արտգործնախարար Մակե Բոչորիշվիլիին և առաջարկել չեղարկել մի շարք օրենքներ, որոնք Բրյուսելի դժգոհությունն են առաջացրել։ Հայտարարության մեջ նշվում է, որ Թբիլիսիի արձագանքը կարտացոլվի առանց վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմին նվիրված զեկույցում։