Skip to main content

Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել

Հուլիսի 26-ին՝ ժամը 11։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները 52-ամյա կնոջը ցույց են տվել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Նույն օրը, մատուռի հարակից տարածքում փրկարարները ոտքը վնասած 70-ամյա մեկ այլ քաղաքացու ցույց են տվել համապատասխան օգնություն և պատգարակով (մոտ 200 մ) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում սահմանել են հերթապահություն։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31