Հայաստանն ու Հունաստանը համատեղ կկանխեն ապօրինի պեղումները. համաձայնագիր է ստորագրվել

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը;

Այս համաձայնագրով Հայաստանն ու Հունաստանը համատեղ կկանխարգելեն ապօրինի պեղումները, ինչպես նաև ապօրինի ներմուծումը, արտահանումն ու սեփականության իրավունքի փոխանցումը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գտնում է, որ «ՀՀ և Հունաստանի կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է երկու երկրների միջև այս բնագավառում համագործակցությունը զարգացնելու համար, ինչը կնպաստի նաև երկուստեք փոխշահավետ կապերի ընդլայնմանը:

Համաձայնագրի ստորագրման արդյունքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն` ՅՈՒՆԵՍԿՕ–ի 1970 թ. կոնվենցիայի, միջազգային կոնվենցիաների և դրանց համապատասխան ազգային օրենսդրության համաձայն:

«Համաձայնագրի շրջանակում տեղեկություններ կփոխանակվեն հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև առգրավման, աճուրդների և վաճառքի իրականացման դեպքերի ու միջադեպերի վերաբերյալ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Բացի այդ, համաձայնագրի շրջանակում կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի և վերադարձնելու ոլորտում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031