Կոտայքի Ակունք գյուղում վարդերի ջերմոց է կառուցվում. 436 մլն դրամի ներդրում կարվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԻՄՈ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերը նախատեսվում է իրացնել, ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում։

Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 436 մլն դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 169․8 մլն դրամի ներդրում մոնտաժային և շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 436 մլն  դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22 մլն դրամ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031