Դա Հայաստանի ինքնիշխան հարցն է. Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին

ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան հարցն է. այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն առ այն, որ ավելի հավանական է ՀՀ-ի դուրս գալը ՀԱՊԿ-ից, քան անդամակցության ապասառեցումը:

«Բայց միևնույն ժամանակ նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությունով, այսինքն՝ նրանք վարում են տարբեր վեկտորային քաղաքականություն, ինչպես իրենց թվում է։ Բայց մենք, իհարկե, հետաքրքրված ենք բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով առավելագույն փոխազդեցությամբ, և բազմակողմ ձևաչափից բացի, մեզ միավորում են նաև շատ սերտ երկկողմ հարաբերությունները։ Դե, մենք մտադիր ենք դրանք էլ ավելի զարգացնել»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031