Դուբայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է իր աշխատանքը

Դուբայ միջազգային օդանավակայանի (Dubai International Airport, DXB) աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է՝ ուղևորների, աշխատակիցների և անձնակազմերի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Ռուսկիյե Էմիրատի» կայքը։

Իշխանությունները հայտնել են, որ իրավիճակը վերահսկվում է անվտանգության կանոնակարգերին համապատասխան ձևով: Օդանավակայանի վերաբացման ամսաթվի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ դեռևս չեն տրամադրվել:

Իր հերթին Emirates ավիաընկերությունը տեղեկացրել է, որ դեպի Դուբայ և Արաբական Միացյալ Էմիրություններից դուրս իր բոլոր չվերթները կասեցված են մինչև հետագա ծանուցումը, հայտնում է Al Jazeera-ն։

Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչը ուրբաթ օրը Reuters գործակալությանը հայտնել էր, որ Emirates-ն ակնկալում է առաջիկա օրերին վերականգնել իր ցանցի 100-տոկոսանոց աշխատանքը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կատարը մասնակիորեն բացել է իր օդային տարածքը։ Ինչը կարևոր քայլ է Պարսից ծոցի կարևորագույն ավիացիոն հանգույցներից մեկում օդային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։

Ըստ Flightradar չվերթների հետևման համաշխարհային ծառայության տվյալների՝ Դոհայից դեպի Լոնդոն ուղևորվող A380 ինքնաթիռը եղել է առաջին օդանավը, որը լքել է երկիրը փետրվարի 28-ին Մերձավոր Արևելքի տարածաշրջանում պատերազմի սկսվելուց ի վեր։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031