Իրանի դեմ գործողությունը հաշվարկված է հինգ օրվա համար, բայց ժամկետները կարող են փոխվել. Axios

Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի ռազմական գործողությունը սկզբից եւեթ հաշվարկված էր հինգ օր, սակայն ժամկետները կարող են փոխվել։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաեւ Վաշինգտոնի վարչակազմի՝ անունը չնշած ներկայացուցչին։

Պաշտոնյայի տվյալներով՝ ԱՄՆ եւ Իսրայելի ծրագրերը նախատեսում են զանգվածային գործողություն՝ առնվազն հինգ օրվա ընթացքում հարվածներ հասցնելով։ Ընդ որում, Թրամփի խոսքով, որը մեջբերել է պորտալը, ժամկետները կարող են փոխվել՝ կախված իրավիճակի զարգացումից։ Մասնավորապես, դրա վրա կարող է ազդել իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի ճակատագիրը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930