Իմ սիրտը միշտ պատկանել է Արգենտինային․ Մեսսի

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հաստատել է, որ ժամանակին հնարավորություն է ունեցել հանդես գալու Իսպանիայի ազգային հավաքականի կազմում:

«Եղել է պահ, երբ այդ մասին խոսակցություններ կային: Ես արդեն խաղում էի «Բարսելոնայում», և ինձ ակնարկում էին, առաջարկում դա… բայց դա նորմալ է, այնպես չէ՞: Նման բան պատահում է շատ երեխաների հետ։

Ճիշտ է, ես արգենտինացի էի, բայց շատ վաղ տարիքում էի տեղափոխվել Բարսելոնա ու ժամանակիս մեծ մասն անցկացրել էի տեղի ակադեմիայում, ուստի նման հնարավորություն իրականում գոյություն ուներ: Դա կարող էր տեղի ունենալ:

Բայց… իմ սիրտը միշտ պատկանել է Արգենտինային»,- «Ինտեր Մայամիի» հարձակվողի խոսքն է մեջբերում Miro De Atras փոդքասթը:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728