Հումոր, ֆանտաստիկա և սրտի տաքությամբ լի նոր կինոկատակերգությունը «Կրկին փորձիր» փետրվարի 26-ից բարձրանում է էկրաններին։ Պատմությունը ցուցադրում է երիտասարդի վեց ցանկությունների ճանապարհորդությունը՝ զվարճալի և անսպասելի իրավիճակներով, որոնք ստիպում են վերաիմաստավորել սեփական ընտրություններն ու առաջնահերթությունները։ Ֆիլմը ոչ միայն ծիծաղ է պարգևում, այլև հուզիչ ուղերձ է փոխանցում այն մասին, ինչ ունենք մեր կողքին։
Անցյալ տարվա սկզբից սկսած՝ ստեղծագործական թիմը քննարկում էր, որ հնարավոր է նախագիծը կյանքի կոչել։ «Մենք ունեինք սպիտակ մտքեր, որոնք արդեն սկսել էինք մշակել, բայց ավարտի չէին հասցրել, – հիշում է Գարիկ Պապոյանը։ Հետո մի օր տղաները զանգեցին, ասացին՝ «սենց միտք կա», և եկանք, քննարկեցինք»։ Գարիկի խոսքով, հենց այդ պահից սկսած ինքը և սցենարիստները՝ Վան Գրիգորյանը և Արմեն Սարգսյանը, ամբողջությամբ մասնակցել են սցենարի մշակմանը։

Ֆիլմի կարևորագույն նորամուտներից մեկը Մարիաննան է, Գարիկ Պապոյանի կինը, ով առաջին անգամ հայտնվում է էկրանին։
—Երբ առաջարկը ստացա օդանավակայանում, ես բառացիորեն թռչկոտում էի տեղում և մի վայրկյանում համաձայնեցի, – պատմում է Մարիաննան։ Նա շեշտում է, որ ինքը և Գարիկը նախկինում պայմանավորվածություն ունեին, որ երբեք իրենց գործնական հարաբերությունները չեն խառնի, սակայն այս նախագիծը ցույց տվեց, որ պահը հասունացել է։
Գարիկ Պապոյանն ընդգծում է Լուիզա Ներսիսյանի ընտրությունը.
—Լուիզայի կերպարի շուրջ ես ոչ մի անգամ չեմ մտածել, որովհետև սցենարի դրվելու պահից առաջին իսկ անգամ հասկացա, որ հենց նա պիտի լինի այդ կերպարում»։

Սոնա Մաթևոսյանի ֆիլմում առաջին մասնակցության մասին Գարիկն այսպես է ասում է.
-Ես զարմացած և հիացած եմ, որ Սոնան իր առաջին փորձը ցուցաբերեց այդչափ դրական և ուժեղ. ինչպես կարող է մարդ ունենալ այսքան տաղանդ և այդքան զուսպ լինել: Մենք համարում ենք մեծ պարտավորություն, որ նրա առաջին քայլը էկրանին տեղի ունեցավ հենց մեզ հետ։
Արմուշի հետ աշխատանքը Գարիկի համար նույնն է, ինչ շնչելը. «Նրա հետ ամեն անգամ խաղալը յուրահատուկ հաճույք է տալիս, նա ամենաօրգանիկ գործընկերն է այս նախագծում», – ավելացնում է նա։

Սցենարի և կերպարների ընտրությունը կատարվել է այնպես, որ ոչ միայն ստացվի ծիծաղելի, այլև յուրաքանչյուր հերոս ավելացնի պատմության ընդհանուր հումորային և արժեքային ֆոնը։ Գարիկ Պապոյանը նշում է, որ ֆիլմի առաջնային նպատակը հանդիսատեսին զվարճացնելն է, սակայն այն միաժամանակ ընտանիքի արժեքների, սիրո և այն մասին է, ինչ ունենք մեր կողքին։

«Շատ հաճախ չենք նկատում մեր ունեցածը և վազում ենք ուրիշ բաների հետևից: Այս ֆիլմի միջոցով ցանկանում ենք, որ հանդիսատեսը տեսնի, գնահատի և սիրի այն, ինչ արդեն ունի», նշում է գլխավոր դերակատարը։








































