Հայաստանի մարզերի զգալի մասում փետրվարի 27-ին սպասվում է ձյուն, տեղ-տեղ այն կլինի ինտենսիվ։ Միայն առանձին հովիտներում տեղումները երբեմն կլինեն թաց ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում օդերևութաբանները կանխատեսում են նաև բուք և ցածր տեսանելիություն։ Քամին հարավ-արևմտյան է՝ 4-8 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար զգալիորեն կնվազի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, իսկ ցերեկը՝ թաց ձյան տեսքով։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը կեսօրին՝ +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -3+1,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -2+1,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +1+4,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -3+1,
Լոռիում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -3+1,
Տավուշում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ 0+3,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +1+4,
Արարատում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +4+6,
Արմավիրում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +3+5,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -3+1,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +2+6,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -2+1:






































