Մոսկվայի Տագանսկի դատարանը Google-ին մեղավոր է ճանաչել Google Play-ի միջոցով VPN ծառայությունների տարածմանն առնչվող վեց իրավախտումների համար։
«Google LLC-ն տուգանվել է ընդհանուր առմամբ 22,8 միլիոն ռուբլու վարչական տուգանքով»,- հայտնել են դատարանից։
Տուգանվել է նաև Telegram-ը 7 միլիոն ռուբլով՝ արգելված բովանդակություն տարածելու համար։
Մեսենջերի դեմ բողոքները վերաբերում են ԼԳԲՏ քարոզչությանը և ալկոհոլի հեռակա վաճառքին վերաբերող տեղեկատվությունը չհեռացնելուն, ինչն արգելված է Ռուսաստանում։
Վերջին տարիներին խոշոր ինտերնետային ծառայությունները՝ Google-ը, Telegram-ը, Facebook-ը, Twitter-ը, TikTok-ը, Wikimedia Foundation-ը և Twitch-ը, բազմիցս պատասխանատվության են ենթարկվել Ռուսաստանում արգելված բովանդակությունը չհեռացնելու համար։ Ռուսաստանի դատարաններն ընկերությունների նկատմամբ բազմամիլիոն ռուբլու տուգանքներ են նշանակել, որոնցից մի քանիսն արդեն գանձվել են։






































