Ոստիկանները հայտնաբերել են հերոինով 14 փաթեթ․ 35-ամյա երևանցին ձերբակալվել է

Փետրվարի 17-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ նույն օրը մայրաքաղաքի Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալեցին Երևանի բնակիչ 35-ամյա տղամարդուն։

Նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց հերոինով լցված 14 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմեց ավելի քան 8 գրամ։

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930