Եթե ԱՄՆ-ն ցանկանում է պшտերազմը դադարեցնել մինչև հուլիսի 4-ը, ես կարող եմ միայն աջակցել դրան․ Զելենսկի

Եթե ​​ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմը դադարեցնել մինչև հուլիսի 4-ը, ես կարող եմ միայն աջակցել դրան, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ինձ համար սա նոր տեղեկատվություն է, չնայած տեղեկատվությունը շատ արագ է փոխվում այս օրերին», — ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հավելել է, որ ԱՄԷ-ում և Շվեյցարիայում բանակցությունների ժամանակ ամերիկացիները հայտարարել են, որ ցանկանում են պատերազմը հնարավորինս արագ դադարեցնել։ Նրա խոսքով՝ Ուկրաինան միշտ աջակցել է այս «արագընթաց» մոտեցմանը։

«Բայց այնտեղ խոսք չկա այն մասին, որ արագընթաց գործընթացը նշանակում է, որ մենք հրաժարվում ենք մեր որոշ տարածքներից», — ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728