Թումանյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Mazda CX-5»-ում. Նաև քաղաքացիների օժանդակությամբ կրակը մարվել է

Այսօր` փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցի 9ա շենքի դիմաց կայանված «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մինչ դեպքի վայր կժամանեին փրկարաները, ավտոմեքենայի առջևում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու ավտոմեքենայի սեփականատեր Տիգրան Մարգարյանը, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և ինչ հանգամանքներում է ավտոմեքենան բռնկվել։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930