Թուրքիան Կիպրոսի հյուսիսում ռադարային ցանց է ստեղծում

Հունական մամուլը գրում է, որ Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում ռադարային ցանց է ստեղծում՝ իր հսկողության և ռազմական կարողությունները մեծացնելու համար։

Հաղորդագրությունում նշվում էր, որ այս քայլը կամրապնդի Թուրքիայի վերահսկողությունը շրջակա ծովային տարածքների նկատմամբ։ Բացի այդ նշվել է, որ ռադարային կայանները կապված կլինեն Թուրքիայի կողմից իրականացվող այլ ենթակառուցվածքային նախագծերի հետ։

Ըստ հաղորդագրության՝ այդ նախագծերն ամրապնդում են Թուրքիայի ներկայությունը հյուսիսում և նպատակ ունեն ստեղծել նոր գործնական իրավիճակներ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930