«Նոայի» հաղթանակը ճանաչվել է լավագույնը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գրանցած պատմական հաղթանակը նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ արժանացել է միջազգային բարձր գնահատականի։

ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված պաշտոնական հարցման և երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ հայկական ակումբի ելույթը ճանաչվել է շաբաթվա լավագույնը (Performance of the Week)։

Սեփական հարկի տակ 1-0 հաշվով տոնած հաղթանակը ներառվել էր շաբաթվա առավել ուշագրավ խաղերի ցանկում, որտեղ քվեարկության արդյունքում «Նոան» զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ ընդգծում է թիմի հաջող մրցելույթները եվրոպական հարթակում և կարևոր նշանակություն ունի հայկական ակումբային ֆուտբոլի վարկանիշի բարձրացման տեսանկյունից։

Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ին։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728