Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը սրել է եկեղեցու և պետության միջև ճգնաժամը․ The Cristian Post

Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ և արգելել նրա ելքը երկրից, ինչը փաստացի զրկել է նրան Ավստրիայում նախատեսված եկեղեցական հավաքին մասնակցելու հնարավորությունից։ Որոշումն ընդունվել է իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության միջև խորացող հակամարտության ֆոնին, գրում է The Christian Post-ը։

Մեղադրանքները կապված են եկեղեցու կողմից դատարանի որոշումը չկատարելու հետ, որը վերաբերում էր նախկինում կարգալույծ արված եպիսկոպոս Գևորգ Սարոյանին պաշտոնում վերականգնելուն։ Նմանատիպ հիմքերով հունվարի վերջին մեղադրանքներ էին ներկայացվել վեց եպիսկոպոսների դեմ, որոնց նույնպես արգելվել էր լքել երկիրը։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տեղի ունեցածը որակել է որպես պետության ուղղակի միջամտություն եկեղեցու ներքին գործերին և Հայաստանի Սահմանադրության ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում։ Կազմակերպության կարծիքով՝ այս միջոցները նպատակ ունեն ձախողել եպիսկոպոսական հավաքին եկեղեցական հիերարխների մասնակցությունը։

Կրոնական իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են վերջին մեկ տարվա ընթացքում հայ հոգևորականների դեմ հարուցված մի շարք քրեական գործերի մասին և զգուշացնում են եկեղեցու նկատմամբ ճնշումների աճի մասին՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Քննադատները պնդում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործողությունները խաթարում են կրոնական հաստատությունների ինքնավարությունը և հիշեցնում են խորհրդային շրջանի գործելաոճը

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728