Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից։
Սրբազանն ասաց, որ իրեն լավ է զգում. «Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է, ավելի լավ՝ քան առաջ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդին 2 անգամ վիրահատել են:
Հարցին` ի՞նչ կասեք Ձեր ծառայակից ընկերներին, Միքայել Սրբազանը պատասխանեց, թե իրենք գիտեն իրենց անելիքը։ Սրբազանը նշեց, որ հիմա գնում է Գյումրի՝ Առաջնորդարան։
Հիշեցնենք նաև, որ Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։
Սրբազան Հորն արգելվել է այլ անձանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից։
Սրբազանին կարող են տեսակցել միայն մերձավոր ազգականները, պաշտպանները, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայող ու վարչատնտեսական մասի մեկ աշխատակից։






































