Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզում լսել է բնակիչների առաջարկներն ու դիտարկումները և ներկայացրել անհրաժեշտ պարզաբանումներ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 16-ին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի բնակիչների հետ։

Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները և ներկայացրել անհրաժեշտ պարզաբանումներ։ Բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել դրանց հետագա ընթացքը նախարարությունում։ Մասնակիցների տվյալները գրանցվել են՝ հետադարձ կապ ապահովելու և քննարկումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ինչպես նաև համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728