Թումանյանի համայնքային ոստիկանները բացահայտել են հերթական ծառահատման դեպքը

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Դսեղ գյուղի հարակից անտառում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենա: Դսեղ գյուղի բնակիչ 41-ամյա վարորդը հայտնել է, որ բենզասղոցով ապօրինի հատել է հաճարենի տեսակի ծառեր և պատրաստել փայտանյութ:

Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ապօրինի ծառահատման հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է 351 000 դրամի վնաս: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Դսեղ գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նա ներկայացրել է բենզասղոցը։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728