ՀՀ-ն մեծապես կարևորում է փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումը. ՀՀ վարչապետը՝ Լիտվայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեին ազգային տոնի՝ Լիտվայի Պետականության վերականգնման օրվա առիթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին Լիտվայի Պետության վերականգնման օրվա առթիվ։

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Հատկանշական է, որ Լիտվան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է, և այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։

Հայաստանի Կառավարությունը բարձր է գնահատում մեր երկրում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող քաղաքական անվերապահ աջակցությունը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի շարունակել ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Լիտվային Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն աջակցելու համար:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728